14:31  ,  22 օգոստոսի, 2017

«Ալաշկերտին» է միացել մակեդոնացի դարպասապահ Դարկո Տոֆիլոսկին

«Ալաշկերտի» կազմը համալրել է մակեդոնացի դարպասապահ Դարկո Տոֆիլոսկին:

Փորձառու դարպասապահն իր կարիերան սկսել է Մակեդոնիայի «Պոբեդա» թիմում, որում հանդես է եկել 2005-2008 թթ` դառնալով 2006 թ. Մակեդոնիայի չեմպիոն:

Այնուհետեւ նա մեկ մրցաշրջան է անցկացրել շվեյցարական «Շաֆհաուզենում»:

2010-ին Տոֆիլոսկին տեղափոխվել է Սլովակիայի «Կոշիցե» եւ 5 տարվա ընթացքում շուրջ 150 հանդիպում է անցկացրել, դարձել է թիմի ավագը: 2013-ին «Կոշիցեի» կազմում նվաճել է Սլովակիայի Գավաթը:

2015-2016 թթ. Դարկոն խաղացել է Սլովակիայի «Ռուժոմբերոկում», որի կազմում այդ ժամանակ հանդես էր գալիս նաեւ «Ալաշկերտի» պաշտպան Գագիկ Դաղբաշյանը:

Դարկո Տոֆիլոսկու նախորդ ակումբը Սլովակիայի «Դունայսկա Ստրեդան» էր:

194 սմ հասակ ունեցող դարպասապահը հանդես է եկել Մակեդոնիայի Մ-17, Մ-19 հավաքականներում, 16 հանդիպում է անցկացրել երիտասարդական հավաքականի կազմում: 2013-ին Տոֆիլոսկին իր նորամուտը նշել է նաեւ Մակեդոնիայի ազգային հավաքականում` մասնակցելով Նորվեգիայի հետ խաղին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով