00:05  ,  22 օգոստոսի, 2017

Կարապետյանի հեթ-տրիկը, Հարությունյանի դուբլը, Մարկոսովի գոլը

Ֆուտբոլի Լյուքսեմբուրգի առաջնության երրորդ տուրում «Պրոգրեսը» հյուրընկալվելիս 6։0 հաշվով հաղթել է «Ունա Շտրասենին»։

Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր Գրիգորյանը, որն ընթացիկ առաջնությունում արդեն խփել է հինգ գոլ։

Ռուսաստանի երիտասարդական առաջնության 7-րդ տուրում Կազանի «Ռուբինը» տանը 4։1 հաշվով հաղթել է Մախաչկալայի «Անժիին»։ Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Երեւանի «Փյունիկի» նախկին հարձակվող Գեւորգ Հարությունյանը։

Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի 9-րդ տուրում Սանկտ Պետերբուգի «Դինամոն» տանը նվազագույն հաշվով հաղթել է «Տոմին»։ Հաղթական գոլը խփել է հայկական ծագումով հարձակվող Միխայիլ Մարկոսովը։

Լուսանկարում՝ Ալեքսանդր Կարապետյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում