22:07  ,  21 օգոստոսի, 2017

Պոգբան Մխիթարյանին անվանել է «փոխանցումների մարդ» (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի արդյունավետ մեկնարկն Անգլիայի առաջնությունում ուշադրության կենտրոնում է։ Հայ ֆուտբոլիստը առաջին երկու հանդիպումներում կատարել է չորս գոլային փոխանցում։

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան Մխիթարյանին ավանել է «փոխանցումների մարդ»։

Bleacher Report-ը եւս անդրադարձել է Մխիթարյանի փոխանցումներին։

«Երկար փոխանցումները շատ դեպքերում անիմաստ են, կարճ փոխանցումները՝ նպատակային։ Քչերը կարող են մրցակցել Մխիթարյանի հետ մրցակիցները 5-10 յարդից ճեղքող փոխանցումներով մրցակիցներին «սպանելու» հարցում»,- գրում է պարբերականը։

Հիշեցնենք, որ առաջին երկու տուրերում «Մանչեսթեր Յունայթեդը» նույն՝ 4։0 հաշվով, հաղթել է «Վեստ Հեմին» եւ «Սուոնսիին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում