23:10  ,  21 օգոստոսի, 2017

«Մանչեսթեր Սիթիի» խաղացողը տեղափոխվեց Թուրքիա

Ֆրանսիացի կիսապաշտպան Սամիր Նասրին տեղափոխվել է թուրքական «Անթալիասպոր»։

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» շնորհակալություն է հայտնել 30-ամյա ֆուտբոլիստին «հրաշալի հիշողությունների համար եւ մաղթել լավագույնը»։

Նասրին թուրքական ակումբի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր եւ կստանա շաբաթական 70 հազար ֆունտ ստերլինգ։ «Մանչեսթեր Սիթիում» նրա աշխատավարձը շաբաթական 170 հազար ֆունտ ստերլինգ էր։

Նասրին «Մանչեսթեր Սիթիի» խաղացող էր 2011 թվականից։ Անցած մրցաշրջանի երկրորդ կեսը նա վարձակալությամբ հանդես էր գալիս իսպանական «Սեւիլիայում»։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում