20:40  ,  21 օգոստոսի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն մեկնարկը 110 տարում

«Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի առաջնության մեկնարկում կրկնել է 110 տարի առաջ ցույց տված արդյունքը՝ երկու հաղթանակ եւ գոլերի +8 տարբերություն։ Նախորդ անգամ մանչեսթերյան ակումբն այդպիսի հաջող մեկնարկ երկրի առաջնությունում ունեցել է 1907-1908 թվականների մրցաշրջանում։

Հիշեցնենք, որ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը տանը 4։0 հաշվով հաղթել է «Վեստ Հեմին», հյուրընկալվելիս նույն հաշվով պարտության է մատնել «Սուոնսիին»։

Օգոստոսի 26-ին կայանալիք երրորդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի «Լեսթեր Սիթիին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում