17:57  ,  21 օգոստոսի, 2017

ԱԱ. Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում է, 8։0՝ 58 վայրկյանում

Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ։ 98 կգ քաշային օլիմպիական չեմպիոնը շարունակում է տպավորիչ մրցելույթը Փարիզում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում։

Կիսաեզրափակչում աշխարհի կրկնակի չեմպիոնը ժամանակից շուտ 8։0 հաշվով ուղղակի տապալեց Ուզբեկստանը ներկայացնող Ռուստամ Ասակալովին։ Պահանջվեց 58 վայրկյան։

Արթուր Ալեքսանյանը 3-րդ անգամ կփորձի նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Նրա մրցակիցը կլինի ռուսաստանցի Մուսա Եվլոեւը։

Հիշեցնենք, քառորդ եզրափակիչում օլիմպիական չեմպիոնը 6։2 հաշվով հաղթել էր վրացի Ռեւազի Նադարեիշվիլիին, 1/8 եզրափակիչում 10։1 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել  ԱՄՆ ներկայացնող Թրեյսի Հենքոկի նկատմամբ, իսկ 1/16 եզրափակիչում 3։1 հաշվով պարտության էր մատնել իրանցի Սալեհիզադեին։

75 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը պայքարը կշարունակի բրոնզե մեդալի համար։ Քառորդ եզրափակիչում նա 1։2 հաշվով պարտվել էր սերբ Վիկտոր Նեմեսին, որը դուրս է եկել եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում