18:43  ,  21 օգոստոսի, 2017

Հենրիխ Մխիթարյանը՝ առաջատար եվրոպական առաջնությունների խորհրդանշական հավաքականում

Հեղինակավոր իտալական La Gazzetta dello Sport-ը կազմել է առաջատար եվրոպական առաջնությունների շաբաթվա խորհրդանշական հավաքականը։

7.5 գնահատականով ընդգրկվել է նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը երկրորդ հանդիպումն անընդմեջ հաղթել է 4։0 հաշվով՝ «Սուոնսիին», 85 րոպե անցկացրած Մխիթարյանը դարձյալ կատարել է երկու գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս