15:38  ,  21 օգոստոսի, 2017

ԱԱ. Կարապետ Չալյանը քառորդ եզրափակիչում է

Փարիզում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունունում քառորդ եզրափակիչ դուրս եկավ 75 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը։ Նա վստահ հաղթանակ տարավ գերմանացի Ֆլորիան Մայերի նկատմամբ՝ 3։1։

1/16 եզրափակիչում Կարապետ Չալյանը 9։0 հաշվով հաղթել էր կուբացի Էրնանդես Ռիոսին։

Չալյանի հաջորդ մրցակիցը կլինի սերբ Վիկտոր Նեմեսը։

Պայքարը շարունակում է նաեւ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որը 98 կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչում 3։1 հաշվով պարտության էր մատնել իրանցի Սալեհիզադենին։ Արթուր Ալեքսանյանի հաջորդ մրցակիցը 1/8 եզրափակիչում ամերիկացի Թրեյսի Հենքոկն է։

85 կգ քաշային Արթուր Շահինյանն ու 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը պարտվել են 1/16 եզրափակիչում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում