20:14  ,  21 օգոստոսի, 2017

Հայ ֆուտբոլիստները՝ Ուկրաինայում, Գերմանիայում եւ Կիպրոսում

Ուկրաինայի առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Եղիշե Մելիքյանի գլխավորած «Ստալը» Կիեում 1։4 հաշվով պարտվել է «Դինամոյին»։ Հյուրերի կազմում գոլային փոխանցման հեղինակ է դարձել 19-ամյա պաշտպան Արթուր Դանիելյանը, որն անցկացրել է ամբողջ հանդիպումը։ 90 րոպե խաղացել է նաեւ «Ստալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը։ Գոռ Մալաքյանը ստացել է դեղին քարտ եւ փոխարինվել է 77-րդ րոպեին։

Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի երրորդ տուրում «Յան Ռեգենսբուրգը» հյուրընկալվելիս 4։2 հաշվով հաղթել է «Ինգոլշտադտին»։ Հյուրերի կազմում 77 րոպե խաղացել է Հայաստանի ազգային հավաքականից հրավեր ստացած հարձակվող Սարգիս Ադամյանը։

Կիպրոսի առաջնության մեկնարկային տուրում «ՆԵԱ Սալամիսը» տանը 1։1 հաշվով է խաղացել «Անորտոսիսի» հետ։ Դաշտի տերերի կազմում պաշտոնապես նորամուտն են նշել Հայաստանի հավաքականի խաղացողներ Տարոս Ոսկանյանն ու Դավիթ Մանոյանը, որը փոխարինվել է 82-րդ րոպեին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում