15:33  ,  21 օգոստոսի, 2017

«Բարսելոնայի» տնօրեն. Մենք համաձայնության ենք հասել Մեսիի հետ

«Բարսելոնան» եւ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին համաձայնության են հասել նոր պայմանագրի բոլոր կետերի վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է կատալոնական ակումբի տեխնիկական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը։

«Մենք համաձայնության ենք հասել Մեսիի հետ։ Մնում է ընտրել բոլոր փաստաթղթերը ստորագրելու հարմար ժամանակ»,- Ֆերնանդեսի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Սպասվում էր, որ Մեսին նոր պայմանագիրը պետք է կնքեր դեռ անցած ամիս, ամուսնությունից հետո, սակայն դեռ չի երկարաձգել։ Հապաղման պատճառների մասին պարզաբանում չի եղել։ Իսպանական եւ անգլիական մամուլի տվյալներով «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է վճարել նրա պայմանագրում նշված 300 միլիոն եվրո տրանսֆերային գինը եւ սպասում է ֆուտբոլիստի արձագանքին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում