19:51  ,  21 օգոստոսի, 2017

Հենրիխ Մխիթարյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում

Goal.com-ը ներկայացրել է Անգլիայի առաջնության երկրորդ տուրի խորհրդանշական հավաքականը՝ ընդգրկելով նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

Դարպասապահ. Ջեք Բաթլենդ («Սթոք Սիթի»)։

Պաշտպաններ. Անտոնիո Վալենսիա, Ֆիլ Ջոնս (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»), Հարի Մագուայր («Լեսթեր»), Մարկոս Ալոնսո («Չելսի»)։

Կիսապաշտպաններ. Թոմ Քլեւերլի («Ուոթֆորդ»), Ջեյմս Միլներ, Սադիո Մանե (երկուսն էլ՝  «Լիվերպուլ»), Հենրիխ Մխիթարյան («Մանչեսթեր Յունայթեդ»)։

Հարձակվողներ. Խեսե («Սթոք Սիթի»), Խավյեր Էրնանդես («Վեստ Հեմ»)։

Հիշեցնենք, որ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը երկրորդ հանդիպումն անընդմեջ հաղթել է 4։0 հաշվով՝ այս անգամ «Սուոնսիին», 85 րոպե անցկացրած Մխիթարյանը դարձյալ կատարել է երկու գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով