15:16  ,  21 օգոստոսի, 2017

ԵԱ. Կարեն Մովսիսյանը՝ վետերանների չեմպիոն

Իսպանիայում ավարտված շախմատի վետերանների Եվրոպայի առաջնության 50-ից բարձր տարիքային խմբի հաղթող է դարձել Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Մովսիսյանը, որը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր:

Կեսական միավոր են հետ մնացել ռուսաստանցիներ Եվգենի Կալեգինը եւ Գենադի Տունիկը, հաղորդում է armnoc.am-ը:

Մրցաշարին մասնակցել է  51 շախմատիստ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում