14:03  ,  21 օգոստոսի, 2017

ԱԱ. Արթուր Շահինյանը պարտվեց 1/16 եզրափակիչում

Փարիզում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Շահինյանը 85 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում գոտեմարտեց բուլղարացի Նիկոլայ Բայրյակովի հետ եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։ Արթուր Շահինյանը որակավորման փուլում 8։0 հաշվով հաղթել էր հարավկորեացի Յու Պարկին։

1/16 եզրափակիչում պարտություն էր կրել նաեւ 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը՝ 2։3 հաշվով Եգիպտոսի ներկայացուցիչ Իբրահիմ Մահմուդ Համեդ Հասան Ղանեմի հետ գոտեմարտում։

Օգոստոսի 21-ին հանդես կգան նաեւ 75 կգ քաշային Կարապետ Չալյանը, որի մրցակիցը 1/16 եզրափակիչում կլինի կուբացի Էրնանդես Ռիոսը, եւ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։ 98 կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչում նրա մրցակիցը իրանցի Սալեհիզադեն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս