13:09  ,  21 օգոստոսի, 2017

ԱԱ. Վարշամ Բորանյանը պարտվեց, Արթուր Շահինյանը հաղթեց՝ 8։0

Փարիզում մեկնարկել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Հայաստանի հավաքականից առաջինը գոտեմարտել է Վարշամ Բորանյանը։ 71 կգ քաշայինների պայքարում հայ ըմբիշը մեկնարկային գոտեմարտում 2։3 հաշվով պարտվել է Եգիպտոսի ներկայացուցիչ Իբրահիմ Մահմուդ Համեդ Հասան Ղանեմին։

85 կգ քաշային Արթուր Շահինյանը որակավորման փուլում 8։0 հաշվով հաղթել է հարավկորեացի Յու Պարկին եւ դուրս է եկել 1/16 եզրափակիչ։

Օգոստոսի 21-ին հանդես կգան նաեւ 75 կգ քաշային Կարապետ Չալյանը, որի մրցակիցը 1/16 եզրափակիչում կլինի կուբացի Էրնանդես Ռիոսը, եւ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։ 98 կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչում նրա մրցակիցը իրանցի Սալեհիզադեն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում