11:03  ,  21 օգոստոսի, 2017

Ռաֆայել Նադալն՝ աշխարհի առաջին ռակետ

Իսպանացի Ռաֆայել Նադալը դարձյալ գլխավորել է ATP համաշխարհային դասակարգման աղյուսակը: Նա հետ է թողել բրիտանացի Էնդի Մարեյին: Նադալն ունի 7645 միավոր, ինչը հակառեկորդ է աշխարհի առաջին ռակետների համար: Նախկին հակառեկորդը պատկանում էր Էնդի Մարեյին, որին առաջին տեղ բարձրանալու համար բավարար էր եղել 7750 միավորը:

Նադալը համաշխարհային դասակարգումը չէր գլխավորել 2014թ. հուլիսի 6-ից:

Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը բարձրացել է 29-րդ տեղ, ինչը նրա համար անձնական ռեկորդ է:

ATP

1 (2). Ռաֆայել Նադալ (Իսպանիա)՝ 7645

2 (1). Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա)՝ 7150

3 (3). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա)՝ 7145

4 (4). Ստեն Վավրինկա (Շվեյցարիա)՝ 5690

5 (5). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 5325​

6 (7). Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա)՝ 4470

7 (6). Մարին Չիլիչ (Խորվաթիա)՝ 4155

8 (8). Դոմինիկ Տիմ (Ավստրիա)՝ 4030

9 (11). Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա)՝ 3710

10 (9). Կեի Նիսիկորի (Ճապոնիա)՝ 3195 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում