02:04  ,  21 օգոստոսի, 2017

«Ռեալը» խնդիրներ չունեցավ Լա Կորունիայում

Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում Մադրիդի «Ռեալը» Լա Կորունիայում հյուրընկալվեց «Դեպորտիվոյին»: Ֆրանսիայի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը վստահ հաղթանակ տարավ 3:0 հաշվով եւ գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Ավելացված ժամանակում երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց Արքայական ակումբի պաշտպան Սերխիո Ռամոսը:

Իսպանիայի առաջնություն, առաջին տուր

«Դեպորտիվո» - «Ռեալ»՝ 0:3

Գարեթ Բեյլ, 20, Կազեմիրո, 27, Տոնի Կրոս, 62

Չիրացրած 11մ՝ Ֆլորին Անդոնե (Դեպորտիվո»), 89

Հեռացում՝ Սերխիո Ռամոս («Ռեալ»), 90+2, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում