00:53  ,  21 օգոստոսի, 2017

Նեյմարի դուբլը, ՊՍԺ-ի հաղթանակը՝ 6:2

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրում ՊՍԺ-ն ընդունեց «Թուլուզին» եւ վստահ հաղթանակ տարավ 6:2 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ փարիզյան թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարը, որը կատարեց նաեւ երկու գոլային փոխանցում:

ՊՍԺ-ն 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 9-ական միավոր ունեն նաեւ «Մոնակոն» ու «Սենթ Էթյենը»:

Ֆրանսիայի առաջնություն, երրորդ տուր

ՊՍԺ - «Թուլուզ»՝ 6:2

Նեյմար, 31, 90+2, Ադրիեն Ռաբիո, 35, Էդինսոն Կավանի, 75, 11մ, Խավյեր Պաստորե, 82, Լեյվին Կուրզավա, 84 – Մաքս-Ալեն Գրադել, 18, Տիագո Սիլվա, 79

Հեռացում՝ Մարկո Վերատի (ՊՍԺ), 69, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով