00:41  ,  21 օգոստոսի, 2017

«Ինտերի» եւ «Միլանի» վստահ հաղթանակները

Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում հաղթանակներ տարան միլանյան ակումբները:

«Ինտերը» արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի դուբլի եւ խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչի գոլի շնորհիվ առավելության հասավ «Ֆիորենտինայի» նկատմամբ՝ 3:0:

«Միլանը» երեք գոլ խփեց «Կրոտոնեի» խաղադաշտում:

Իտալիայի առաջնություն, առաջին տուր

«Կրոտոնե» - «Միլան»՝ 0:3

Ֆրանկ Կեսի, 6, 11մ, Պատրիկ Կուտրոնե, 18, Սուսո, 23

Հեռացում՝ Ֆեդերիկո Չեկերինի («Կրոտոնե»), 3

«Ինտեր» - «Ֆիորենտինա»՝ 3:0

Մաուրո Իկարդի, 6, 11մ, 15, Իվան Պերիշիչ, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում