22:45  ,  20 օգոստոսի, 2017

Ադրբեջանի քաղաքացիություն ստացած բուլղարացի ծանրորդը մահացել է 35 տարեկանում

35 տարեկանում մահացել է 2004թ. Աթենքի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, բուլղարացի ծանրորդ Վելիչկո Չոլակովը, հաղորդում է  Reuters-ը:

Նա 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերից առաջ ստացել էր Ադրբեջանի քաղաքացիություն, սակայն չկարողացավ մասնակցել Լոնդոնի Խաղերին սրտի հետ կապված խնդիրների պատճառով:

2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերից առաջ Չոլակովը Բուլղարիայի հավաքականի 11 անդամների հետ որակազրկվել էր դոպինգային սկանդալի հետեւանքով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում