21:55  ,  20 օգոստոսի, 2017

Կոլարովի գոլը հաղթանակ բերեց «Ռոմային»

Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Ատալանտային» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով: Միակ գոլը խփեց «Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան, սերբ Ալեքսանդր Կոլարովը:

«Ռոման» հավասարվեց «Յուվենտուսին» եւ «Նապոլիին», որոնք եւս հաղթել են մեկնարկային տուրում:

Իտալիայի առաջնություն, առաջին տուր

«Ատալանտա» - «Ռոմա»՝ 0:1

Ալեքսանդր Կոլարով, 31

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս