18:51  ,  20 օգոստոսի, 2017

«Արարատ» - «Փյունիկ»՝ 0:0

«Արարատ» - «Փյունիկ» խաղով ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երրորդ տուրը: Դարպասի գրավում չգրանցվեց:

«Փյունիկը» 5 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 4 միավոր է զիջում երեք հաղթանակ տարած Գյումրիի «Շիրակին»: «Ալաշկերտն» ու «Արարատն» ունեն 4-ական միավոր: «Բանանցը» վաստակել է 2 միավոր, «Գանձասար-Կապանը» երեք պարտություն է կրել:

Հայաստանի առաջնություն, երրորդ տուր

«Արարատ» - «Փյունիկ»՝ 0:0

Օգոստոսի 19

«Գանձասար-Կապան» - «Շիրակ»՝ 0:1

Ալեքսանդար Իլիչ, 80

Օգոստոսի 18

«Բանանց» - «Ալաշկերտ»՝ 2:2

Ղուկաս Պողոսյան, 70, Մատվեյ Գույգանով, 78 - Արտակ Եդիգարյան, 8, Ուրոշ Նենադովիչ, 58

Ֆոտո՝ «Փյունիկ»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում