19:02  ,  20 օգոստոսի, 2017

«Համբուրգի» խաղացողը գոլը նշելիս ստացած վնասվածքի հետեւանքով բաց կթողնի 7 ամիս

«Համբուրգի» կիսապաշտպան Նիկոլայ Մյուլերը Գերմանիայի առաջնության առաջին տուրում «Աուգսբուրգի» դարպասը խփած գոլը նշելիս ստացել է ծնկահոդի ծանր վնասվածք եւ բաց կթողնի յոթ ամիս, հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը: 8-րդ րոպեին Մյուլերի խփած գոլը հաղթական էր՝ 1:0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում