18:20  ,  20 օգոստոսի, 2017

Պրեմյեր լիգայի նորեկի երկրորդ հաղթանակը

Անգլիայի առաջնության երկրորդ տուրում Պրեմյեր լիգայի նորեկ «Հադերսֆիլդ Թաունն» ընդունեց մեկ տարվա դադարից հետո ուժեղագույնների խումբ վերադարձած «Նյուքասլին»:

Գերմանացի մարզիչ Դավիդ Վագների գլխավորությամբ «Հադերսֆիլդը» տարավ երկրորդ հաղթանակը՝ 1:0: Աչքի ընկավ ավստրալացի կիսապաշտպան Աարոն Մույը: «Նյուքասլը» իսպանացի Ռաֆայել Բենիտեսի գլխավորությամբ երկրորդ պարտությունը կրեց:

Պրեմյեր լիգայի ընթացիկ առաջատարներն են «Մանչեսթեր Յունայթեդը», «Հադերսֆիլդը» եւ «Վեստ Բրոմվիչը»՝ 6-ական միավոր:

Մեկնարկային տուրում «Հադերսֆիլդը» 3:0 հաշվով հաղթել էր «Քրիսթալ Փելասին»:

«Հադերսֆիլդը» 45 տարում առաջին անգամ է հանդես գալիս ուժեղագույնների լիգայում:

Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր

«Հադերսֆիլդ Թաուն» - «Նյուքասլ Յունայթեդ»՝ 1:0

Աարոն Մույ, 50

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով