16:06  ,  20 օգոստոսի, 2017

«Բարսելոնան» 130 միլիոն ֆունտ ստերլինգ է առաջարկել Կոուտինյոյի համար, սակայն դարձյալ մերժում է ստացել

«Բարսելոնայի» եւ «Լիվերպուլի» նյարդերի պայքարը բրազիլացի հարձակողական կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերի համար շարունակվում է: Ֆուտբոլիստը չի ցանկանում մնալ գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմում, անգլիական ակումբն էլ փորձում է դիմադրել տրանսֆերային պատուհանի մինչեւ վերջին օրը առավելագույնը կորզելու նպատակով: Կատալոնական ակումբը հերթական առաջարկն է արել՝ 130 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է բրիտանական The Sunday Express-ը: Սակայն «Լիվերպուլը» դարձյալ մերժել է եւ կսպասի առնվազն 140 միլիոն ֆունտ ստերլինգի առաջարկի:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության երկրորդ տուրում եւս Կոուտինյոն հայտավորված չէր «Լիվերպուլի» կազմում: Պաշտոնական վարկածով, նա ունի մեջքի վնասվածք: «Լիվերպուլը» 1:0 հաշվով հաղթել է «Քրիսթաել Փելասին»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում