09:02  ,  20 օգոստոսի, 2017

«Աթլետիկոն» 45 միլիոն եվրո կվճարի Դիեգո Կոստայի համար

Մադրիդի «Աթլետիկոն» համաձայնության է հասել Լոնդոնի «Չելսիի» հետ հարձակվող Դիեգո Կոստայի տեղափոխության հարցով: Իսպանական ակումբն իր նախկին խաղացողի համար կվճարի 45 միլիոն եվրո, եւս 10 միլիոն եվրո անգլիական ակումբը կարող է ստանալ ապագայում բոնուսների տեսքով, հաղորդում է AS-ը:

Ամռանը Դիեգո Կոստան մարզվել է Բրազիլիայում անհատական ծրագրով: «Չելսիի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ լարված հարաբերությունների պատճառով նա լքել էր թիմը, սակայն «Չելսին» տուգանել է ֆուտբոլիստին թիմի մարզումային հավաքին չներկայանալու համար:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում