11:02  ,  20 օգոստոսի, 2017

Պաուլինյոն չի օգնի «Բարսելոնային» Պրիմերայի առաջին տուրում

«Բարսելոնայի» նորեկ Պաուլինյոն չի կարողանա օգնել Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմին Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում: Կատալոնական ակումբը օգոստոսի 20-ին կընդունի «Բետիսին»: Բրազիլացի կիսապաշտպանի տեղափոխության փաստաթղթերը չինական «Գուանչժոու Էվերգրանդի» եւ Լա Լիգայի հետ դեռ ձեւակերպված չեն եւ նա չի կարող ընդգրկվել հայտացուցակում, գրում է Marca-ն:

Աջ ազդրի մկանային վնասվածքի պատճառով «Բետիսի» դեմ չի խաղա նաեւ իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստան: Վնասվածք ունի նաեւ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը:

«Բարսելոնա» - «Բետիս» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:15-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս