00:07  ,  20 օգոստոսի, 2017

«Աթլետիկոն» 10 ֆուտբոլիստներով փրկվեց խայտառակությունից Պրիմերայի նորեկի հետ խաղում

Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում սենսացիոն արդյունքի էր մոտ Պրիմերայի նորեկ «Ժիրոնան», որը տանը խաղաց Մադրիդի «Աթլետիկոյի» հետ եւ արդեն 25-րդ րոպեին հաղթում էր 2:0 հաշվով: Երեք րոպեում դուբլի հեղինակ դարձավ ուրուգվայցի հարձակվող Կրիստիան Ստուանին:

67-րդ րոպեին հեռացվեց «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, որը երկրորդ դեղին քարտը ստացավ մրցակցի տուգանային հրապարակում սիմուլյացիայի համար: Սակայն արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը կարողացավ փրկել խաղը:

78-րդ րոպեին հաշիվը կրճատեց հյուրերի արգենտինացի հարձակվող Անխել Կոռեան, իսկ 85-րդ րոպեին ուրուգվայցի պաշտպան Խոսե Մարիա Խիմենեսը վերականգնեց հավասարությունը:

Իսպանիայի առաջնություն, առաջին տուր

«Ժիրոնա» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 2:2

Կրիստիան Ստուանի, 22, 25 - Անխել Կոռեա, 78, Խոսե Մարիա Խիմենես, 85

Հեռացում՝ Անտուան Գրիզման («Աթլետիկո»), 67, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում