20:20  ,  19 օգոստոսի, 2017

Հենրիխ Մխիթարյան. Շատ լավ ենք մեկնարկել նոր մրցաշրջանում եւ շատ կարեւոր է այսպես շարունակել

Անգլիայի առաջնության երկրորդ տուրում «Սուոնսիի» նկատմամբ 4:0 հաշվով արտագնա հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է արդյունքը:

«Ծանր խաղ էր, հատկապես, առաջին խաղակեսը, քանի որ մրցակիցը հանդես էր գալիս հինգ պաշտպաններով, բայց երկրորդ խաղակեսում ավելի շատ ազատ տարածություններ էինք ստանում եւ կարողացանք գոլեր խփել: Կրքով էինք խաղում, անում էինք այն, ինչ պետք է անեինք: Գոլային պահեր ստեղծելիս նաեւ հաջողությունն էր մեզ ժպտում:

Թիմային ոգին մեր հաջողությունների գրավականն է, շատ լավ ենք մեկնարկել նոր մրցաշրջանում եւ շատ կարեւոր է այսպես շարունակել»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ երկրորդ հանդիպումն անընդմեջ հայ ֆուտբոլիստը դառնում է երկու գոլային փոխանցման հեղինակ:

Ֆեյսբուքյան գրառումով Մխիթարյանն ուրախությունն է արտահայտել իր արդյունավետության կապակցությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում