19:39  ,  19 օգոստոսի, 2017

ԱԱ-2019. Հայաստան - Բոսնիա եւ Հերցեգովինա՝ ուղիղ հեռարձակում

2019 թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախնական փուլի վերջին տուրում բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականն ընդունել է Բոսնիա-Հերցեգովինայի թիմին: Այս խաղում հաղթանակի դեպքում, Հայաստանի թիմը կարող է ապահովել տեղը ընտրական հաջորդ փուլում: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:

A խմբի վերջին տուրի մյուս խաղում Շվեդիան ընդունեց Սլովակիային եւ հաղթեց 86:82 հաշվով՝ ապահովելով առնվազն երկրորդ տեղ եւ հաջորդ փուլի ուղեգիր:

Հիշեցնենք, որ ԱԱ-2019-ի նախորդ հինգ տուրերում Հայաստանի հավաքականը տնային հաղթանակներ է տարել Սլովակիայի (75:61) եւ Շվեդիայի (82:69) նկատմամբ, Սարաեւոյում պարտվել է Բոսնիա-Հերցեգովինային (85:98), Բրատիսլավայում հաղթել է Սլովակիային (92:78), Ուպսալայում 70:93 հաշվով պարտվել է շվեդներին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում