12:28  ,  19 օգոստոսի, 2017

Սիմոնե Ձաձան հարվածել է Ժոաու Կանսելուին «Ինտեր» տեղափոխվելու համար

Իսպանիայի առաջնության առաջին տուրում «Վալենսիայի» կիսապաշտպան Ժոաու Կանսելուն անցկացրել է վերջին հանդիպումը Միլանի «Ինտեր» տեղափոխվելուց առաջ: «Լաս Պալմասի» դեմ հաղթական խաղից (1:0) հետո Կանսելուն երկրպագուներին հրաժեշտ տալուց արտասվել է: Այդ դրվագում «Վալենսիայի» իտալացի խաղացող Սիմոնե Ձաձան հարվածել է Կանսելուի գլխին:

24-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը «Վալենսիայում» հանդես էր գալիս 2014 թվականից՝ անցկացնելով 91 հանդիպում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում