11:14  ,  19 օգոստոսի, 2017

«Ռեալը» հրաժարվել է 75 միլիոն եվրոյով վաճառել Մատեո Կովաչիչին

Թուրինի «Յուվենտուսը» փորձել է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչին՝ նրա տրանսֆերի համար առաջարկելով 75 միլիոն եվրո, սակայն մերժում է ստացել, հաղորդում է իսպանական AS-ը:

Արքայական թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խորվաթ ֆուտբոլիստին դիտարկում է հիմնական կազմի խաղացող:

Կովաչիչը 2013թ. հունվարին 11 միլիոն եվրոյով Զագրեբի «Դինամոյից» տեղափոխվել է Միլանի «Ինտեր», իսկ 2015թ. ամռանը միացել «Ռեալին» 31 միլիոն եվրոյով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում