09:05  ,  19 օգոստոսի, 2017

Ցինցինատի. Ռաֆայել Նադալը դուրս մնաց պայքարից

Թենիսի Ցինցինատիի «Մասթերս-1000» շարքի մրցաշարում առաջին համարով հանդես եկած իսպանացի Ռաֆայել Նադալը քառորդ եզրափակիչում մրցել է ավստրալացի Նիկ Կիրյոսի հետ եւ պարտություն է կրել 2:5, 5:7 հաշվով: Պայքարը տեւել է 1 ժամ 20 րոպե:

Եզրափակիչի ուղեգրի համար Կիրյոսը կմրցի իսպանացի Դավիդ Ֆերերի հետ, որը քառորդ եզրափակիչում պարտության էր մատնել ավստրիացի Դոմինիկ Տիմին:

Օգոստոսի 21-ին Ռաֆայել Նադալը դարձյալ կդառնա աշխարհի առաջին ռակետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով