00:32  ,  19 օգոստոսի, 2017

«Մոնակոն» հաղթեց Ֆալկաոյի գոլի շնորհիվ եւ բարձրացավ առաջին տեղ

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրում «Մոնակոն» հյուրընկալվեց «Մեցին»: Չեմպիոնը հաղթանակ տարավ վերջնամասում կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի խփած գոլի շնորհիվ՝ 1:0:

«Մոնակոն» 9 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

«Մոնակոն» 15-րդ անընդմեջ հաղթանակտ տարավ Ֆրանսիայի առաջնություններում եւ սահմանեց ռեկորդ այդ ցուցանիշով:

Ֆրանսիայի առաջնություն, երրորդ տուր

«Մեց» - «Մոնակո»՝ 0:1

Ռադամել Ֆալկաո, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով