23:05  ,  18 օգոստոսի, 2017

«Տոտենհեմի» տրանսֆերային ռեկորդը

Լոնդոնի «Տոտենհեմը» կատարել է առաջին ձեռքբերումը այս տրանսֆերային պատուհանի ընթացքում եւ սահմանել է ակումբային ռեկորդ: Ամստերդամի «Այաքսի» եւ Կոլումբիայի երտասարդական հավաքականի 21-ամյա պաշտպան Դավինսոն Սանչեսի համար անգլիական ակումբը կվճարի 28 միլիոն ֆունտ ստերլինգ այժմ, եւս 14 միլիոն եվրո՝ հետագայում բոնուսների տեսքով: 42 միլիոն ֆունտ ստերլինգը «Տոտենհեմի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն է: Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2023 թվականը:

Սանչեսը 2016-ին «Այաքս» էր տեղափոխվել Կոլումբիայի «Աթլետիկո Նասիոնալից»: Հենց առաջին մրցաշրջանում նա ճանաչվեց Հոլանդիայի լավագույն ֆուտբոլիստ: Նորամուտի մրցաշրջանում լավագույնը նրանից առաջ ճանաչվել էին Ռաֆայել վան դեր Վարտը՝ 2002-ին եւ Յան Վերտոնգենը՝ 2012-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում