22:22  ,  18 օգոստոսի, 2017

Մոսկվայի «Արարատի» երրորդ անընդմեջ հաղթանակը

Ֆուտբոլի Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի «Կենտրոն» գոտու մրցաշարում երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Մոսկվայի «Արարատը»: Բելգորոդում Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը 2:1 հաշվով պարտության մատնեց «Էներգոմաշին»: 

«Արարատի» կազմում աչքի ընկան Ռուսաստանի հավաքականի նախկին աստղեր Մարատ Իզմայլովն ու Ռոման Պավլյուչենկոն: Գրիգորյանի ղեկավարությամբ թիմն անցկացնում էր առաջին խաղը:

5-րդ տուրից հետո «Արարատը» 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյոսւակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում