21:05  ,  18 օգոստոսի, 2017

Բլեզ Մատյուիդին 3 տարվա պայմանագիր կնքեց «Յուվենտուսի» հետ

Ֆրանսիացի կիսապաշտպան Բլեզ Մատյուիդին ֆրանսիական ՊՍԺ-ից տեղափոխվեց Թուրինի «Յուվենտուս»: 30-ամյա ֆուտբոլիստը Իտալիայի չեմպիոնների հետ կնքել է երեք տարվա պայմանագիր, հաղորդում է ակումբի կայքը: ՊՍԺ-ն նրա համար երեք տարում կստանա 20 միլիոն եվրո: Եվս 10.5 միլիոն եվրո փարիզյան ակումբը կարող է ստանալ՝ կախված «Յուվենտուսում» Մատյուիդի հանդիպումների քանակից:

Մատյուիդին 2011-ին 7.5 միլիոն եվրոյով է «Սենթ Էթյենից» տեղափոխվել ՊՍԺ, որի հետ դարձել է Ֆրանսիայի քառակի չեմպիոն, եռակի գավաթակիր, հնգակի սուպերգավաթակիր, Ֆրանսիական լիգայի գավաթի քառակի հաղթող:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս