20:52  ,  18 օգոստոսի, 2017

Նեմանյա Մատիչ. «Մանչեսթեր Յունայթեդում» անմիջապես զգացի մարդկանց աջակցությունը

«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ, սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը հիացած է իր նոր ակումբով:

«Բոլորը գիտեն, թե ինչ է «Մանչեսթեր Յունայթեդը»: «Չելսին» եւս մեծ ակումբ է, բայց «Մանչեսթեր Յունայթեդը» մնում է «Մանչեսթեր Յունայթեդ»: Այստեղ տեղափոխվելուց անմիջապես հետո զգացի մարդկանց աջակցությունը: Ամեն մարզումից հետո երկրպագուները սպասում են, լուսանկարվում են, ինքնագրեր են խնդրում: Սա աշխարհի մեծագույն ակումբներից մեկն է: Հնարավոր է՝ կան «Մանչեսթեր Յունայթեդի» նման մի քանի ակումբներ, բայց այստեղ ամեն ինչ աննման է»,- Մատիչի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը «Չելսիին» Մատիչի համար վճարել է 40 միլիոն ֆունտ ստերլինգ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում