18:52  ,  18 օգոստոսի, 2017

«Ալաշկերտը» բաց թողեց հաղթանակը «Բանանցի» նկատմամբ

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երրորդ տուրի մեկնարկային խաղում չեմպիոն «Ալաշկերտը» հյուրընկալվեց «Բանանցին» եւ մինչեւ 70-րդ րոպեն հաղթում էր 2:0 հաշվով: Սակայն վերջնամասում դաշտի տերերը կարողացան հավասարեցնել հաշիվը եւ խուսափել պարտությունից՝ 2:2:

«Ալաշկերտը» 4 միավորով երկրորդ տեղում է, սակայն երկու հանդիպում անցկացրած «Փյունիկը» եւս ունի 4 միավոր: «Բանանցը» 2 միավորով նախավերջինն է: Առաջատար «Շիրակը» երկու հաղթանակ է տարել:

Հայաստանի առաջնություն, երրորդ տուր

«Բանանց» - «Ալաշկերտ»՝ 2:2

Ղուկաս Պողոսյան, 70, Մատվեյ Գույգանով, 78 - Արտակ Եդիգարյան, 8, Ուրոշ Նենադովիչ, 58

Օգոստոսի 19

«Գանձասար-Կապան» - «Շիրակ»՝ 19:00-ին

Օգոստոսի 20

«Արարատ» - «Փյունիկ»՝ 17:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում