15:44  ,  18 օգոստոսի, 2017

Մեսին ցանկանում է Դի Մարիային տեսնել «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» արգենտինացի առաջատար Լիոնել Մեսին ցանկանում է կատալոնական թիմում տեսնել Արգենտինայի հավաքականից իր խաղընկեր Անխել Դի Մարիային, որը հանդես է գալիս ֆրանսիական ՊՍԺ-ում, հաղորդում է L’Equipe-ը:

Դի Մարիայի վաճառքը կարող է հետաքրքրել փարիզյան ակումբին՝ ՈւԵՖԱ-ի ֆինանսական ֆեյր-փլեյի սահմաններում տեղավորվելու նպատակով:

Դի Մարիան 2010-2014 թվականներին հանդես է եկել «Ռեալում»՝ դառնալով Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող եւ Եվրոպայի սուպերգավաթակիր: «Ռեալից» հետո նա մեկ մրցաշրջան անցկացրեց «Մանչեսթեր Յունայթեդում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում