21:37  ,  18 օգոստոսի, 2017

«Բարսելոնան» Դեմբելեի եւ Կոուտինյոյի համար ստիպված կլինի վճարել 300 միլիոն եվրո

«Լիվերպուլի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի եւ Դորտմունդի «Բորուսիայի» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի տրանսֆերների համար «Բարսելոնան» ստիպված կլինի վճարել 300 միլիոն եվրո (յուրաքանչյուրի համար՝ 150 միլիոն), գրում է Marca-ն:

Կատալոնական ակումբի տնօրեն Պեպ Սեգուրան նշել էր, որ առաջիկա օրերին երկու ֆուտբոլիստներն էլ կտեղափոխվեն «Բարսելոնան», սակայն «Լիվերպուլի» եւ «Բորուսիայի» ներկայացուցիչները կասկածի տակ դրեցին Սեգուրայի լավատեսությունը:

Նեյմարին 222 միլիոն եվրոյով ՊՍԺ-ին վաճառելուց հետո «Բարսելոնան» չինական «Գուանչժոու Էվերգրանդից» 40 միլիոն եվրոյով գնել է բրազիլացի կիսապաշտպան Պաուլինյոյին եւ 9 միլիոն եվրոյով Կոլումբիայի հավաքականի եւ բրազիլական «Պալմեյրասի» պաշտպան Մինային, որը «Բարսելոնային» կմիանա հունվարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս