20:20  ,  18 օգոստոսի, 2017

«Բարսելոնայի» նորեկը շնորհանդեսի ժամանակ չի կարողացել վերահսկել գնդակը

Չինական «Գուանչժոու Էվերգրանդից» կատալոնական «Բարսելոնա» տեղափոխված բրազիլացի կիսապաշտպան Պաուլինյոն շնորհանդեսի ժամանակ չի կարողացել վերահսկել գնդակը:

«Բարսելոնան» 29-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է 40 միլիոն եվրո: Նա հանդես կգա 15 համարի մարզաշապիկով:

2013-2015 թվականներին Պաուլինյոն ներկայացրել է Լոնդոնի «Տոտենհեմը»: 2011 թվականից նա Բրազիլիայի հավաքականի խաղացող է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում