19:20  ,  18 օգոստոսի, 2017

Սելյուկ. Օզբիլիսը կարող է գնալ «Արարատ», բայց նրան չեն վերցնի

Թուրքական «Բեշիկթաշի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի նախկին գործակալ Դմիտրի Սելյուկը մեկնաբանել է 27-ամյա ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխությունը Կազանի «Ռուբին»:

«Արաս Օզբիլիսը ոչ մի ակումբում էլ չի խաղա: Նա ունի ռուսական Պրեմյեր լիգայում հանդես գալու փորձ, բայց արդեն երեք անգամ ծնկահոդի խաչաձեւ կապանների կտրվածք է ստացել: Օզբիլիսի տեղափոխությունն այլ ակումբ կլինի մեծ սխալ: Նա կարող է գնալ Մոսկվայի «Արարատ», բայց նրան չեն վերնցի, քանի որ օտարերկրացի է: «Ռայո Վալյեկանոյում» ընդհանրապես չխաղաց: Նույնը կրկնվեց «Բեշիկթաշում»:

Երբ «Սպարտակը» նրան գնեց 8 միլիոն եվրոյով, նրանք գաղտնի գործարք կատարեցին «Կուբանի» հետ: Ցանկանում էին խաբել ինձ: Ես շատ բան եմ արել Օզբիլիսի համար: Իմ շնորհիվ նա սկսեց գումար վաստակել: Այդքանից հետո նա որոշեց առանց իմ մասնակցության տեղափոխվել «Սպարտակ»: «Կուբանի» ղեկավարը նույնպես հայ էր, եւ նրանք համաձայնության հասան: Դրանից հետո Օզբիլիսը ոչ մի տեղ հաջողություն չունեցավ: Մնաց պահեստայինների նստարանին:

Եթե «Ռուբինը» ձեռք բերի նրան, ապա փողերը քամուտ կտա: Կարծում եմ՝ «Բեշիկթաշը» զգալի զիջումների կգնա, միայն թե ազատվի Օզբիլիսից»,- Սելյուկի խոսքը մեջբերում է soccer.ru-ն:

Օզբիլիսի ծառայություններով հետաքրքրված է նաեւ թուրքական «Սիվասսպորը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս