15:28  ,  18 օգոստոսի, 2017

Պաուիլյնո. Կասկածում էի, որ նպատակահարմար է տեղափոխությունս «Բարսելոնա»

Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Պաուլինյոն մեկնաբանել է իր տեղափոխությունը չինական «Գուանչժոու Էվերգրանդից» կատալոնական «Բարսելոնա»:

«Սկզբում ես կասկածում էի, որ դա նպատակահարմար կլինի ինձ համար: Ես երջանիկ էի Չինաստանում, բայց հետո որոշեցի դրական պատասխան տալ, քանի որ խոսքը «Բարսելոնայի» մասին է: Ես ցանկանում էի դառնալ այսպիսի ակումբի խաղացող: Իմ հարազատները գիտեն, թե ինչ դժվարությունների միջով են անցել մինչեւ այստեղ հայտնվելը»,- Պաուլինյոյի խոսքը մեջբերում է Marca-ն:

«Բարսելոնան» 29-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է 40 միլիոն եվրո: Նա հանդես կգա 15 համարի մարզաշապիկով:

2013-2015 թվականներին Պաուլինյոն ներկայացրել է Լոնդոնի «Տոտենհեմը»: 2011 թվականից նա Բրազիլիայի հավաքականի խաղացող է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում