14:25  ,  18 օգոստոսի, 2017

Հայաստանի հավաքականի դարպասապահը վերադարձավ «Գանձասար-Կապան»

Հայաստանի հավաքականի դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը վերադարձել է «Գանձասար-Կապան» եւ կնքել է մեկ տարվա պայմանագիր Հայաստանի փոխչեմպիոնի հետ, հաղորդում է կապանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Հուլիսին հաղորդվում էր, որ Մելիքսեթյանը խզել է պայմանագիրը «Գանձասար-Կապանի» հետ եւ պատրաստվում է կարիերան շարունակել Իրանում:

Օգոստոսի 18-ին փորձառու խաղացողը նշում է ծննդյան 31-րդ տարեդարձը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով