13:19  ,  18 օգոստոսի, 2017

Աֆրիկայի ամենահարուստ մարդը ցանկանում է գնել Լոնդոնի «Արսենալը» եւ հեռացնել Արսեն Վենգերին

Աֆրիկայի ամենահարուստ մարդկանց ցուցակը գլխավորող Ալիկո Դանգոտեն խոստացել է Լոնդոնի «Արսենալը» ձեռք բերելու դեպքում, առաջին հերթին պաշտոնանկ անել թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին:

«Վենգերը գերազանց կարիերա է ունեցել, բայց «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնում պետք է փորձել այլ մասնագետի:

Լագոսում նավթի վերամշակման գործարանի կառուցումից հետո մենք առաջարկ կանենք «Արսենալի» սեփականատերերին»,- Դանգոտեի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

60-ամյա նիգերիացի գործարարի կարողությունը գնահատվում է 13 միլիարդ դոլար: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում