11:12  ,  18 օգոստոսի, 2017

Լոնդոնի «Արսենալը» 35 միլիոն եվրո է առաջարկում Յուլիան Դրաքսլերի համար

Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերին: Ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմը գերմանացի ֆուտբոլիստի համար պատրաստ է ֆրանսիական ակումբին վճարել 35 միլիոն եվրո, հաղորդում է The Times-ը:

Դրաքսլերը 2017թ. հունվարին է տեղափոխվել ՊՍԺ, որը նրա համար գերմանական «Շալկեին» վճարել է 35 միլիոն եվրո: ՊՍԺ-ում անցկացրած 25 հանդիպումներում Գերմանիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը խփել է 10 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում