09:36  ,  18 օգոստոսի, 2017

«Միլանը» 24 տարում առաջին անգամ եվրագավաթներում խփում է 6 գոլ

Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի առաջին խաղում 6:0 հաշվով հաղթելով Մակեդոնիայի «Շկենդիային»՝ իտալական «Միլանը» 24 տարում առաջին անգամ եվրագավաթային մրցաշարերում խփում է 6 գոլ: Նախորդ անգամ «Միլանը» 6:0 հաշվով հաղթել էր դանիական «Կոպենհագենին» Չեմպիոնների լիգայում 1993թ. հոկտեմբերին:

«Միլանի» համար ռեկորդային է մնում 8:0 հաշվով հաղթանակը՝ 1962-1963 թվականների եվրոպական չեմպիոնների գավաթի խաղարկությունում «Ունիոնի» նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով