10:07  ,  18 օգոստոսի, 2017

Նեյմար. Աղոթում եմ Բարսելոնայի համար (ֆոտո)

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը աջակցություն է հայտնել Բարսելոնայի Ռամբլա փողոցում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածներին եւ Կատալոնիայի մայրաքաղաքին:

«Թող Աստված օգնի բոլոր տուժածների ընտանիքներին: Աղոթում եմ Բարսելոնայի համար: Ես սիրում եմ քեզ, Բարսելոնա»,- Ինստագրամում գրել է Նեյմարը:

Հիշեցնենք, որ ահաբեկչության զոհ է դարձել 13 մարդ: Պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում