00:25  ,  18 օգոստոսի, 2017

«Ռեալը» Ռոնալդուի որակազրկումը կբողոքարկի նաեւ վճռաբեկ դատարանում

Մադրիդի «Ռեալը» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հինգ խաղով որակազրկումը կբողոքարկի նաեւ մարզական վարչական վճռաբեկ դատարանում, հաղորդում է A Bola-ն:

«Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղում Ռոնալդուն հեռացման դրվագում հրել էր մրցավարին եւ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնադրությամբ որակազրկվել հինգ խաղով: Նա բաց թողեց «Բարսելոնայի» դեմ պատասխան հանդիպումը: Ռոնալդուն չի կարողանա մասնակցել նաեւ Իսպանիայի առաջնության առաջին չորս տուրերին:

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն «Ռեալի» բողոքարկումը չէր բավարարել:

Հիշեցնենք, որ Իսպանիայի Սուպերգավաթի երկու հանդիպումներում «Ռեալը» «Բարսելոնային» հաղթել է 3:1 եւ 2:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս