22:35  ,  17 օգոստոսի, 2017

Եվրոպայի լիգա. Տիգրան Բարսեղյանը գրավեց «Ֆեներբահչեի» դարպասը

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլի առաջին խաղում Մակեդոնիայի «Վարդարն» ընդունել է թուրքական «Ֆեներբահչեին»: Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացել է Հայաստանի հավաքականի եւ «Վարդարի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը: Ընթանում է առաջին խաղակեսը: 

«Վարդարի» մեկնարկային կազմում է նաեւ Հայաստանի հավաքկանի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում